fbpx
Իրավական

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ վճիռը կհրապարակվի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 7-ի նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո անցավ գործով անցնող մեկ այլ ամբաստանյալի՝ Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունները քննարկելուն:

Նախ՝ պաշտպանական կողմը հայտարարեց, որ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ ստորագրություն չհեռանալու մասին հիմքերը ոչ իրավաչափ են, ուստի պետք է այն վերացնել: Եվ երկրորդ՝ ինչպես նշեց Գևորգյանի պաշտպանական կողմը, եթե դա հնարավոր չէ, դատարանին խնդրեց թույլ տալ Գևորգյանին գործնական հանդիպումների, ինչպես նաև բժշկական հետազոտություն անցնելու համար մեկնել Ավստրիա:

Մեղադրող կողմը հակադարձեց, որ Ա. Գևորգյանը կապեր ունի արտերկրում, ինչն իր մեջ դատաքննությունից խուսափելու ռիսկ է պարունակում, ուստի դատարանին հորդորեց մերժել միջնորդությունը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս դատարանին հորդորեց մերժել միջնորդությունը՝ նկատելով, որ ինքը վստահ չէ, որ Ա. Գևորգյանը արտերկից կվերադառնա ՀՀ:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 8-ին, ժամը 10.00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ