Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից

Հրապարակող՝

Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից

Ամենադիտվածներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից, այդ մասին հայտնում է 168.am-ը.

«Ընդհանուր խաղերի արդյունքներից, բնականաբար, գոհ չենք: Բայց գոհ ենք Մակեդոնիայի և Ջիբրալթարի հետ խաղերի արդյունքներից: Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ ներսի և դրսի երկու խաղերում գնդակի վերահսկողությունը 30/70 հարաբերակցությամբ էր՝ հօգուտ մեզ: Ջիբրալթարի խաղի գոլերը մենք բաց թողեցինք հակագրոհների արդյունքում: Ընդհանուր առմամբ մենք թիմային պաշտպանությունից կաղում էինք: Մենք առավելություն էինք ունենում, երբ կիսապաշտպանությունն էլ էր միանում»,-ասաց մասնագետը:

Գյուլբուդաղյանցի խոսքով` հավաքականն Ազգերի լիգայում որոշել է ավելի շատ եզրերով գրոհել և ֆուտբոլիստների անհատական արագության շնորհիվ պետք էր հասնել արդյունքի: «Ֆուտբոլում մի բան է կարևոր` արդյունքը: Մենք չունեցանք այդ արդյունքը»,-շեշտեց մասնագետը:

Ամենաթարմ