Մշակույթ

Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Հունիսի 7-ի երեկոյան՝ բժիշկների ցուցումով, Մոսկվայում հոսպիտալացվել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Արմեն Բորիսովիչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։

Այժմ հաղորդվում է, որ նա արդեն տանն է։ Արտիստի մտերիմ ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, լրագրողներին հայտնել է, որ շուտով նրան ծրագրում են քաղաքից դուրս տանել։ Նրա խոսքով՝ բժիշկներն Արմեն Բորիսովիչի մոտ ոչ մի լուրջ առողջական խնդիր չեն հայտնաբերել։

«Տրամադրությունը լավ է, իրեն լավ է զգում, երբ եղանակը լավանա, քաղաքից դուրս գնալ կծրագրենք»,-  ասել է Սողոմոնյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ