Աշխարհ
23:15 12/06/2020

Apple-ը 100 մլն դոլար կտրամադրի ընկերությունում ռասիզմի դեմ պայքարի համար

Հունիսի 11-ին Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Apple-ը 100 միլիոն դոլար կծախսի ռասսայական անհավասարության դեմ պայքարի նախագծի վրա:

«Անավարտ աշխատանքը, որն ուղղված է ռասսայական հավասարությանն ու արդարությանը հասնելուն, մեզնից պահանջում է հաշիվ տալ: Այս իրավիճակը պետք է փոխվի, ուստի Apple-ը պարտավորվում է լինել այս փոփոխության շարժիչ ուժը: Ես հպարտ եմ այսօր հայտարարելու Apple-ի՝ Ռասսայական հավասարության և արդարության նախաձեռնության մասին»,- գրել է Կուկը:

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների անդամների ներկայացվածությունը ընկերության աշխատակազմում և սերտորեն համագործակցել մատակարար այն ընկերությունների հետ, որոնց սեփականատերերը սևամորթներն են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ