Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է հայտնել դերասանի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Սողոմոնյանը նշել է, որ Ջիգարխանյանն իրեն արդեն լավ է զգում: Սողոմոնյանը հայտնել է, որ վիրահատական միջամտություն չի կատարվել: Հաջորդ շաբաթ նա մտադիր է գնալ թատրոն՝ աշխատանքի:
«Կրիտիկական ոչ մի բան չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի նրան դուրս կգրեն հիվանդանոցից: Ոչ մի վիրահատություն չի եղել: Վիճակը նորմալ է, հաջորդ շաբաթ ծրագրում ենք թատրոն գնալ»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:
