Ֆրանսիայում առգրավվել է մոտ 74 մլն եվրո ընդհանուր արժեքով կոկաին

Ամենադիտվածներ

Ֆրանսիայում առգրավվել է մոտ 74 մլն եվրո ընդհանուր արժեքով կոկաին

Գավր նավահանգստում առգարվվել է մոտ 74 մլն եվրո ընդհանուր արժեքով մեկ տոննայից ավելի կոկաին: Ֆրանսիայում այս տարի սա մաքսանենգ ապրանքի ամենախոշոր կալանքն է: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Պետական բյուջեի և քաղաքացիական վարչակազմի նախարար Ժերալդ Դարմանենը շնորհավորել է Գավրի մաքսատան աշխատողներին և Ազգային մաքսային հետախուզական վարչությանը «ավելի քան 1 տոննա կոկաինի» առգրավման համար՝ հիշեցնելով, որ թմրանյութի այսպիսի խոշոր խմբաքանակի առգրավումը հանցավոր ընկերակցությանը կզրկի 74 մլն եվրո ծավալի եկամուտից:

Բեռը կալանավորվել է Գավր նավահանգստի տերմինալներից մեկում արմավի միջուկով բեռը ստուգելիս, որը Ֆրանսիա էր ժամանել Էկվադորից Անտվերպենի նավահանգստով:

«Ստուգման ժամանակ հայտնաբերվել է կոշտ գործվածքից 15 պարկ, որոնք պարունակում էին մաքսանենգ ճամապարհով բերված պատրաստուկ: Բեռի խմբաքանակից առգրավվել է ընդհանուր 1,066,5 կգ կոկաին»,- նշված է ֆրանսիական իշխանությունների հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ