fbpx
Կառավարություն

Արմեն Կոտոլյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը կգործուղվի Ուկրաինա։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2019 թվականի հոկտեմբերի 6-11-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Կիև)` Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի միջազգային համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված՝ շուկայի վերահսկողության համար ռիսկերի գնահատման թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Կոտոլյանի` Ուկրաինա (Կիև) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ