Արմեն Ռուստամյանը համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ

Միացեք մեզ՝
Արմեն Ռուստամյան

Ամենադիտվածներ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համամիտ չէ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որ կառավարությունն իր խոստումները 100%-ով կատարել է: Այս մասին տեղեկացնում է168.am -ը.

«Կատարված է այն, որ նախորդ ռեժիմի վերադարձ չկա: Այդքանը կատարված է, դա կարելի է համարել 100%»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, սակայն, որ չի կարելի ասել, որ ժողովրդի համար ավելի բարեկեցիկ կյանքն ապահովված է:

Ա.Ռուստամյանի խոսքով՝ եթե կառավարության ծրագիրը դիտարկենք՝ ինչն է կատրվել, ինչը ոչ, ապա պետք շատ զգույշ լինել նման հայտարարություն անելիս:

Դիտարկմանը, որ Փաշինյանն ի նկատի ունի հարթակից ժողովրդին իր խոստումները, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Լավ, եթե այն տրամաբանությամբ է, որ ընդհանուր ծավալից հանում ենք չկատարվածները, այո, մնացածը 100% է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախկինում մենաշնորհային դաշտ ստեղծած անձինք պահպանվել են, ինչպե՞ս է մենաշնորհը վերացել: Իսկ քաղաքական մենաշնորհը, Ռուստամյանի համոզմամբ, գնալով ամրապնդվում է.

«Հիմա ըստ էության մենաշնորհային վիճակ է, կառավարությունը փոխարինված է վարչապետով: Եթե այդպես շարունակվի, կունենանք մի Ազգային ժողով, որը նույնպես կլինի ամբողջությամբ կառավարության նույն պատկերը, այսինքն՝ նույն ուժի արտացոլումը կլինի, և մեծ է հավանակությունը, որ մինչ այս ասում էին՝ դակիչ է, նույն դակիչի վիճակը կարող է պահպանվի նույն Ազգային ժողովում»:

Ամենաթարմ