Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ամենադիտվածներ

Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները և հարակից 5 օրենքը:

Նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր անձի անձնական տվյալների, ներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, արդյունավետ պաշտպանության իրավունքը և դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանումը, անձի տեղեկատվություն փնտրելու և ստանալու, հավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումը, յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Օրենքներով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն համաչափ եւ հստակ. այդ նպատակով առաջարկում ենք, անհրաժեշտության դեպքում, ընդունել լրացուցիչ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումներ»։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ