Ռուբեն Վարդազարյան
Վերաքննիչը բավարարել է Ռուբեն Վարդազարյանի մասով Գլխավոր դատախազության բողոքը
ՀՀ գլխավոր դատախաղի տեղակալ Գոռ Աբրահամյանը օգոստոսի 9-ին Facebook-ի իր էջում հայտնել է, որ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը։ Պայթյուն Գյումրիում. հայտնաբերվել են ՊՆ կապիտանի և նրա հղի կնոջ դիերը. ՔԿ Տաթև համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել «Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն…
ԲԴԽ նախագահի դեմ քրգործ է հարուցվել․ նրա պարտականությունները կկատարի Ջհանգիրյանը
ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին PastInfo-ին ասել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Բեքմեզյանը նշել է, որ քրգործի հարուցման մասին գրություն են ստացել Գլխավոր դատախազությունից։ Ինչ վերաբերվում է Վարդազարյանի անձեռնմխելիությանը, ապա այս մասով Դատախազությունը գտել է, որ գործառութային անձեռնմխելիության խնդիր չկա, ուստի՝ անհրաժեշտ չէ ԲԴԽ համաձայնությունը՝ գործ հարուցելու համար,…
ԲԴԽ նախագահը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Բաբաջանյանի արտահայտությունների հարցով
ԲԴԽ նախագահ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից էթիկայի կոպիտ խախտումները քննելու համար հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով։ Վարդազարյանը իր դիմումում նշել է, որ Արման Բաբաջանյանն իր կողմից հնչեցված արտահայտություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր՝ որպես ԱԺ–ում հարցի քննարկման մասնակցի հանդեպ, դրսևորել պատգամավորին ոչ վայել վարքագիծ: Հիշեցնենք, որ…
Պատգամավորը ԲԴԽ նախագահին ակնարկեց, որ նրա հայտարարությունը քաղաքական բնույթի է եղել
Այսօր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ում պատասխանեց պատգամավորների հարցերին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Վարդազարյանին հարցրեց, թե ինչպես է նրա հայտնի հայտարարությունը՝ նոյեմբերի 15-ին արված, համընկել Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցի քննարկման հետ, եթե այն քաղաքական բնույթ չի կրել։ Հարցին ի պատասխան ԲԴԽ նախագահն ասաց, որ իր մոտ տպավորություն է, թե նա եկել է,…
ԲԴԽ նախագահը ներկա չէ ԱԺ նիստին․ Միրզոյանը նույնպես զարմացած է
ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանը թեկնածթյունը։ Հետաքրքրական է, որ նիստին չի մասնակցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Վերջինիս բացակայության վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարց ուղղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Միրզոյանն ասաց, որ ինքը նույնպես զարմացած է Վարդազարյանի բացակայության փաստով։ ԱԺ նախագահը հույս հայտնեց,…
ԲԴԽ նախագահը՝ դատավորների հետ վարչապետի հանդիպման մասին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասյօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ վարչապետի հետ դատական համակարգի ներկայացուցիչների հետ հայտնի հանդիպմանը։ Նա ասաց, որ այդ հանդիպմանը ներկա էին դատավորներ, ԲԴԽ անդամներ, Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահը ու նրանց ներկայությամբ քրեական գործի նյութ քննարկելն անթույլատրելի է։ Վարդազարյանը նշեց, որ դա անթույլատրելի ձևաչափ է։ Նա նշեց…
ԲԴԽ-ն 607 միլիոնից ավելի հետ է ուղարկել Կառավարության պահուստային ֆոնդ
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասյօրվա մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ իրենց այս տարվա բյուջեն ամբողջությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն։ Նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը 607 միլիոն դրամից ավելի հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ։ Նրա խոսքով՝ Արցախի համար դրամահավաքի ընթացքում ԲԴԽ-ն 22 միլիոն 340 հազար դրամ վճարել է Արցախի ֆինանսների նախարարության գանձապետարան։
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ 22 տարի առաջ ստեղծվեց Վճռաբեկ դատարանը, և Հայաստանում երկաստիճան դատական համակարգից անցում կատարվեց եռաստիճանի։ Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել դատական համակարգին ու դատավորներին, Վճռաբեկ դատարանի աշխատակազմին` նշելով,…
Ի պատասխան ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունների. ՔԿ
23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է,…
ԲԴԽ նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին և դատարանի Ավան նստավայրի դատավորներին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներ Վահե Միսակյանին և Արմինե Մելիքսեթյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն…
ԲԴԽ-ի գործառույթը դատավորի կողքին կանգնելը չէ․ Ռուբեն Վարդազարյանը՝ Քոչարյանի գործով դատավորի մասին
Բարձրագույն դատական խորհուրդը իշխանությունների ցանկալի մարմինը չէ, իսկ այն որակումը, որ ԲԴԽ-ն «տյունինգ» արված է, անհասկանալի է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ԲԴԽ-ի նոր կազմի ձևավորումից հետո կարծիք է ձևավորվել, որ ԲԴԽ–ն կատարում է իշխանությունների ցանկությունները։ Դիտարկմանը, թե ԲԴԽ-ն ժամանակին չկանգնեց…
Ոչ ոք չի կարդացել կասեցման որոշումը. ԲԴԽ նախագհը՝ Դավիթ Գրիգորյանի մասին. Ժողովուրդ
«Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի լիազորությունների կասեցման թեման շարունակում է լայնորեն քննարկվել: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է նորացված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ պարզելու, թե ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավորի կողքին, այլ բավարարեց գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը: Պարզվեց՝ ԲԴԽ նախագահն արձակուրդում է, բայց որոշ պարզաբանումներ տվեց: «Երբ միջնորդություն են ներկայացնում…
Չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները. ԲԴԽ նախագահ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է իր հասցեին հնչած մեղադրանքներին։ «Ս.թ. հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ: Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ…
ԲԴԽ նորընտիր նախագահի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն
Երևան քաղաքի դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, դատավոր Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 8 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին ԲԴԽ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։ Հարցին՝ շարունակելո՞ւ է մնալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, ԲԴԽ նորնտիր նախագահը բացասական պատասխան տվեց՝ ասելով որ իր՝ դատավորի գործունեությունը կասեցվելու…













