Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ևս նպաստելու են փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։