fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Լիահույս եմ, որ հայ-խորվաթական միջպետական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը», – ասված է ուղերձում։

Նախագահ Սարգսյանը Միլանովիչին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Խորվաթիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ