ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արթուր Վանեցյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից», – ասված է հրամանագրում: