Իրավական

Կներդրվի բեռնատարների երթևեկության թույլտվությունների էլեկտրոնային հաշվառման համակարգ

Tracking Transport

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է նոր ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է ներդնել բեռնատարների երթևեկության թույլտվությունների միասնական էլեկտրոնային համակարգ։ Նախաձեռնության նպատակը վերահսկողության բարելավումն է և գործընթացի դյուրացումը թե՛ բեռնափոխադրողների, թե՛ իրավապահ մարմինների համար։ Այս մասին հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով e-draft իրավական ակտերի հրապարակային քննարկման հարթակը։

Նոր համակարգի ներդրմամբ բոլոր բեռնատարների երթևեկության թույլտվությունները կստանան միասնական ձևաչափ, որը գործելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Էլեկտրոնային հաշվառման միջոցով թույլտվությունները հասանելի կլինեն նաև պարեկային ծառայությանը, ինչի շնորհիվ կվերացվի ֆիզիկական թույլտվությունը մեքենայի դիմապակուն փակցնելու անհրաժեշտությունը։ Այս փոփոխությունը նպատակ ունի խստացնել վերահսկողությունը, նվազեցնել թույլտվությունների կեղծման և չարաշահման դեպքերը։

Այս նախաձեռնությունը համահունչ է ՀՀ կառավարության Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թվականների ռազմավարությանը և նպատակ ունի թվայնացնել բեռնափոխադրումների կարգավորումը՝ ապահովելով ավելի մեծ թափանցիկություն և արդյունավետություն։ Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ