Հայաստանը հանձնառու է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրին

Հրապարակող՝

Հայաստանը հանձնառու է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրին

Ամենադիտվածներ

Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Հանդիպման ընթացքում նախարար Սարգսյանը ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ ԵՄ նման բարձր մակարդակի պաշտոնյա այցելում է Հայաստան, ինչը կարևոր է երկկողմ համագործակցության և արձանագրված առաջընթացի գնահատման համար։ Նա նաև նշել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP)՝ համահունչ ոլորտային բարեփոխումների օրակարգին։

ՆԳ նախարարը հավելել է, որ ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվում են միգրացիայի, սահմանների կառավարման, իրավապահ մարմինների և արդարադատության ոլորտներում նախատեսված աշխատանքները։ Հանձնակատար Բրունները բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը՝ քաղաքացիների շարժունակությունը դեպի ԵՄ երկրներ ազատականացնելու ուղղությամբ, և ընդգծել, որ ներդրված ռեսուրսներն ու հաստատուն կամքը կհանգեցնեն սպասված արդյունքներին։

Ամենաթարմ