Դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի՝ զբոսաշրջային հարցերով տեղակալ Անուշիրվան Բանդփեյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները և զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։
Նախարարը նշել է, որ Հայաստանն ու Իրանը երկարամյա բարեկամ երկրներ են, և նրանց համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում վերջին տարիներին ունի կայուն զարգացող դինամիկա։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2024 թվականին Իրանից Հայաստան այցելել է շուրջ 179 հազար զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին այդ թիվը կազմել է 166 հազար։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի շուրջ՝ ընդգծելով զբոսաշրջային կապերի ամրապնդման կարևորությունը։

