Հայաստան-Ռումինիա հարաբերությունների ընդլայնման նոր հեռանկարներ

Հրապարակող՝

Հայաստան-Ռումինիա հարաբերությունների ընդլայնման նոր հեռանկարներ

Ամենադիտվածներ

Ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռումինական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները՝ շեշտադրելով տնտեսական, քաղաքական և ոլորտային համագործակցության խորացումը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Ռումինիայի ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Դեսպան Իոնեսկուն իր հերթին նշել է, որ շարունակելու է ջանքեր գործադրել երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման մի շարք ուղղություններ, ներառյալ կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Երևան-Բուխարեստ ուղիղ թռիչքների նշանակությանը, որոնք կարող են նպաստել զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել գալիք տարում Հայաստանում կայանալիք միջազգային միջոցառումներին, ինչպիսիք են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովը։ Կողմերը կարևորել են այս միջոցառումների հաջող կազմակերպման համար գործընկեր երկրների ներգրավվածությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային ընթացիկ գործընթացները։

Ամենաթարմ