fbpx
Իրավական

«Արմենիա Թի Վի»-ն կտուգանվի սերիալում բռնության տեսարանների պատճառով

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել տուգանել «Արմենիա Թի Վի» հեռուստաընկերությանը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատակի չափով: «Արմենիա Թի Վի» ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու պատճառը եթերում հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ընթացքում ցուցադրված ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական և հոգևոր ցավ պատճառելու տեսարաններն են:

Նման տեսարանների ցուցադրումն արգելված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը օգոստոս ամսից քննարկման էր դրել տևական ժամանակ քննադատության կենտրոնում հայտնված «Արմենիա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը:

Հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրել է հեռուստաընկերության կողմից ներկայացրած տվյալները, նիստի ընթացքում լսել է նաւ «Արմենիա Թի-Վի»-ի ներկայացուցիչների բանավոր պարզաբանումները և միաձայն որոշում կայացրել Ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Նշված հոդվածը սահմանում է, որ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի հեռարձակումը առաջացնում է տուգանք:

Հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ սահմանել է «էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիո հաղորդումների, այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշինչները: Սույն որոշումն ուժի մեջ կմտնի այն «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ՓԲ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ