Հայաստան-Ուկրաինա համագործակցության նոր հեռանկարներ

Հրապարակող՝

Հայաստան-Ուկրաինա համագործակցության նոր հեռանկարներ

Ամենադիտվածներ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով երկկողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Վալերի Լոբաչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Նա բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները և նշել է, որ Ուկրաինայում գործող հայկական դպրոցների գործունեության զարգացումը կարևոր նշանակություն ունի։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ կարևորելով շարունակական շփումները և գործնական քայլերի իրականացումը։

Ամենաթարմ