Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ փոխնախագահի և Սիլվեստր Ստալոնեի հետ

Ամենադիտվածներ

Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ փոխնախագահի և Սիլվեստր Ստալոնեի հետ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի կեցավայրում կազմակերպված ամանորյա ընդունելությանը։ Դեսպանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ մեծ պատիվ էր հյուրընկալվել նման միջոցառմանը։

Ընդունելությունը կազմակերպվել էր ի պատիվ հոլիվուդյան լեգենդ Սիլվեստր Ստալոնեի։ Միջոցառման ընթացքում Նարեկ Մկրտչյանը սելֆի է արել փոխնախագահի և Սիլվեստր Ստալոնեի հետ՝ ընդգծելով իր հիացմունքը նրանց հետ հանդիպման առիթով։

Նշենք միայն, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում հիրավի միայն սելֆիներն էին պակասում։

Ամենաթարմ