fbpx
Քաղաքականություն

ԱՐՄԵՆԻԱ-ի տերերը առիթը բաց չէին թողնում՝ ազգային աղետների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծելու. Թորոսյան

Երեկ երեկոյան վաղուց արդեն տխրահռչակ համարվող «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ»-ի՝ ավելի տխրահռչակ համարվող «Սուր անկյուն» հաղորդաշարը հաղորդավարին բնորոշ «խորհրդավոր» ձայնով գուժեց հերթական կոռուպցիոն սկանդալի մասին՝ քովիդի դեմ մեր պետության պայքարը անվանարկելով՝ որպես կոռուպցիոն բուրգի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյան՝ շարունակելով.

«Իհարկե, հասկանալի է այդ ԶԼՄ-ի մտածելակերպը, երբ նրանց երբեմնի (կամ միգուցե գործող) տերերը առիթը բաց չէին թողնում ազգային աղետների կամ խնդիրների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծելու և հարստանալու դրանց վրա։ Եվ հավանաբար նրանց դժվար է պատկերացնել, որ Կառավարությունը կարող է հազարավոր, այդ թվում՝ հենց այդ ԶԼՄ-ի և նրանց հարազատների կյանքերը փրկելու համար չխնայել միլիարդավոր դրամներ՝ սարքավորումներ և դեղորայք ձեռքբերելու, հազարավոր բուժաշխատողների վարձատրելու և բուժհիմնարկներ նորոգելու վրա։

Չէ որ կարելի էր հանգիստ դա չանել՝ թողնելով այդ բեռը հենց պացիենտների վրա, չփրկել նրանց մոտալուտ մահից, և այդ գումարներով այլ ձեռքբերումներ անել իրենց իսկ սեփական ֆիրմաներից։

Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությանը անդրադարձել եմ, այն իրականացվել է թերի տեղեկատվության վրա, որը պատշաճ չի տրամադրել լիազոր մարմինը, և միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ