Հայոց բանակի 34-րդ տարեդարձը

Հրապարակող՝

Հայոց բանակի 34-րդ տարեդարձը

Ամենադիտվածներ

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է իր Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը։ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, ով դարձավ նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն առանց նախարարության։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որը իրավականորեն ազդարարեց Հայոց բանակի վերաստեղծումը։

1994 թվականի հունիսից սկսվեցին բանակաշինության, կայուն զարգացման և զորքերի մարտունակության բարձրացման աշխատանքները։ ՀՀ զինված ուժերի կազմավորումը կարևոր քայլ էր երկրի անվտանգության ապահովման գործում։ 2001 թվականին Հայաստանի զինված ուժերի տոնը սահմանվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով, իսկ 2002 թվականին օրենքում կատարված փոփոխություններով այն դարձավ ոչ աշխատանքային։ Այսօր, երբ մենք նշում ենք բանակի տարեդարձը, կարևոր է գիտակցել, որ բանակը երկրի անվտանգության գլխավոր երաշխավորն է, և մենք պետք է շարունակենք բարեփոխումները՝ ստեղծելով 21-րդ դարին համապատասխան մարտունակ բանակ։

 

Ամենաթարմ