Պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Հրապարակող՝

Պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Ամենադիտվածներ

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում անցկացված օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովի շրջանակում լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ հայագիտության ոլորտում ծավալած գործունեության և ներդրած ավանդի համար։ Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Պիսովիչը, չկարողանալով ներկա լինել միջոցառմանը, իր պարգևը ստացել է պրոֆեսոր Քրիստոֆ Ստոպկայի միջոցով։

Պիսովիչը 1961–1963 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում՝ մասնագիտանալով հայկական բանասիրության ոլորտում։ Վերադառնալով Կրակով՝ նա պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ նվիրված Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հայկական բարբառի ուսումնասիրությանը։ 1974 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը» թեմայով։ Պիսովիչը հեղինակ է բազմաթիվ գրքերի, որոնցից են՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը», «Նոր և միջին պարսկերենի հնչյունական համակարգերի ծագումը», «Խորհրդային Հայաստանի գրողների բառարան», «Հայերեն քերականություն․ գրաբար-աշխարհաբար» և «Փոքր հայերեն–լեհերեն և լեհերեն–հայերեն բառարան»։

Աշխատաժողովը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-13-ը։ Միջոցառումը կարևոր հարթակ է եղել հայագիտության ոլորտում միջազգային համագործակցության համար՝ ընդգծելով հայ մշակույթի և լեզվի ուսումնասիրության նշանակությունը։

Ամենաթարմ