Դեսպան Մկրտչյանը քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ընդլայնումը

Ամենադիտվածներ

Դեսպան Մկրտչյանը քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ընդլայնումը

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոկսիի և Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները՝ հիմնվելով օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Կողմերը պայմանավորվել են հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ նպատակ ունենալով խորացնել հայ-ամերիկյան տնտեսական կապերը։ Դեսպան Մկրտչյանը նաև հանդիպել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սերժիո Գոռին։ Զրուցակիցները կարևորել են միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցությունը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();