Առնվազն 13 զոհ ու 30 անհետ կորած․ Հնդկաստանում սողանքի աղետի պատճառ է դարձել

Հնդկաստանին պատուհասած հորդառատ անձրևները, բացի ջրհեղեղները, նաև մի շարք սողանքների պատճառ են դարձել։

Այս մասին տեղեկանում ենք NDTV պարբերականից։

Նշվում է, որ երկրի Կիննաուր շրջանում գրանցված սողանքի հետևանքով արդեն կա 13 զոգ, ևս 30-ը համարվում են անհետ կորած, իսկ 10 հոգի էլ հոսպիտալացվել։

Բանն այն է, որ սողանքի տակ է մնացել մեկ ավտոբուս, մեկ բեռնատար ավտոմեքենա, ինչպես նաև առանձին մարդիկ։

Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ամենաթարմ