Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հայիթիի Նիպ դեպարտամենտում, որի հետևանքով կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ։
Այս մասին հայտնում է RFM Haiti-ն։
Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ։
Ըստ աղբյուրի՝ դրա հետևանքով կա առնվազն 2 զոհ, ևս 52-ը վիրավոր են։
Նշվում է նաև, որ ցնցման հետևանքով ավերվել է 191, վնասվել՝ 591 տուն։
