Սուդանի զինված ուժերը այսօր լուսադեմին փորձել են ցրել մայրաքաղաք Խարթումի կենտրոնում մի քանի ամիս շարունակվող նստացույցի մասնակիցներին:
Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով՝ բանակային ստորաբաժանումները ցուցարարների ուղղությամբ անկանոն կրակ են արձակել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել:
Ցուցարարները պահանջում են իշխանությունը Սուդանում հանձնել քաղաքացիական կառույցներին` վերջ տալով զինվորականների տասնամյակներ շարունակվող կառավարմանը:
Իրադրությունը Սուդանում սրվեց ապրիլին, երբ բանակը պաշտոնանկ արեց վերջին 30 տարիներին երկիրը ղեկավարած Օմար ալ-Բաշիրին: Նախագահի պաշտոնանկությունից հետո իշխանությունը երկրում անցավ Անցումային ռազմական խորհրդին: