fbpx
Իրավական

Առողջությանը ծանր վնաս պատճառելու համար հետախուզվողը բերման ենթարկվեց

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Բագրատունյաց պողոտայից բերման են ենթարկել 55-ամյա Հրաչյա Թ.-ին, որը սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի մեղադրանքով։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ