Մեկնարկել է FIDE-ի Գրան Պրի շարքի առաջին մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ, որոնք բաժանվել են 4 խմբի։ Արոնյանն ընդգրկված է C խմբում։
Այսպիսով, Արոնյանի առաջին մրցակիցը հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտն էր։ Հայ շախմատիստը սպիտակներով հաղթանակ տոնեց ու խմբում առաջին տուրից հետո առաջին հորիզոնականում է, քանի որ Դանիիլ Դուբովն ու Վինսենտ Կեյմերը ոչ ոքի են խաղացել։
Այսօր Արոնյանը սևերով կխաղա Դուբովի հետ։
Նշենք, որ խմբային հատվածը բաղկացած է 6 տուրից։
Գրան Պրիի շարքը հնարավորություն է աշխարհի չեմպիոնի հավակնորներ մրցաշարի ուղեգիր նվաճելու համար։