Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները Meltwater Champions Chess Tour-ի Opera Euro Rapid մրցաշարում։ Կայացել են 3 օրվա պարտիաները։
Արոնյանն այս անգամ մրցեց Անիշ Գիրիի, Յան Նեպոմնյաշչիի, Հիկարու Նակամուրայի, Գուջրատի Վիդիտի և Թեյմուր Ռաջաբովի հետ։ Բոլորի հետ Արոնյանը ոչ-ոքի խաղաց բացառությամբ Նեպոմնյաշչիի, ում նկատմամբ հայ շախմատիստը հաղթանակ տոնեց։
Այսպիսով՝ Արոնյանը 15 տուրերի արդյունքում վաստակեց 8,5 միավոր և 4-րդ հորիզոնականով անցավ մրցության 1/4-րդ եզրափակիչ։
Բացի Արոնյանից հաջորդ փուլ են անցել նաև Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Կշիշտոֆ Դուդան և Թեյմուր Ռաջաբովը։