Արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարին մասնակելու է նաև Լևոն Արոնյանը։ Մրցածարը մեկնարկել է այսօր երեկոյան։
Արոնյանի մրցակիցները լինելու են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ջեֆրին Սյոն, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան և հնդիկ Պենտալա Հարիկրիշնան։
Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը ստանալու է 50 հազար դոլար։10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր և կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։