Եզրագծին է մոտենում արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։
Նախավերջին պարտիայում Արոնայնն ուժերն է չափել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
Չորս պարտիաներից բաղկացած տուրում հայ գրոսմայստերին հաջողվել է 3-1 հաշվով հաղթանակ տոնել։
Նշենք նաև, որ Կարլսենն արդեն ապահովել է մրցաշարի հաղթողի տիտղոսը։
