Ռիգայում ընթացող շախմատի Գրան Պրի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում Լևոն Արոնյանը մրցում էր Չինաստանը ներկայացնող Յու Յանգիի հետ։
Դասական և արագ շախմատի բոլոր պարտիաներում կողմերը ոչ-ոքի խաղացին։ Կայծակնային պարտիաներում Արոնյանն ու Յանգին մեկական հաղթանակ տարան։ Արդյունքում՝ հերթը հասավ արմագեդոնին։ Այստեղ կանոններն այնպես են, որ սպիտակները ստանում են 5 րոպե ժամանակ, իսկ սևերը չորս, բայց սպիտակա խաղաքարերով հանդես եկող շախմատիստին միավոր տրվում է, եթե վերջինս կարողանում է հաղթանակ տոնել, մնացած ելքերի դեպքում մրցապայքարում հաղթում են սևերը։
Արմագեդոնում Արոնյանին բաժին հասան սպիտակ խաղաքարերը ու հայ գրոսմայստերը չկարողացավ հաղթանակ տոնել։ Պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Արդյունքում՝ Արոնյանը դուրս մնաց հետագա մրցապայքարից։