Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կայացան 4-րդ շրջանի պատասխան պարտիաները։ Արոնյանը սպիտակներով մրցեց Լե Քուանգ Լիեմի հետ։ Ինչպես նախորդ պարտիայում, այս անգամ նույնպես, առանց լուրջ պայքարի կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի 32-րդ քայլում։
Այսօր կկայանան լրացուցիչ պարտիաները, որի մասին արդյունքների մասին կտեղեկացնենք։
Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։