Խանտի-Մանսիյսկ
Աշխարհի գավաթ․ Արոնյան – Վաշիե-Լագրավ պայքարը տեղափոխվեց թայ-բրեք (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Արոնյանը 1/4-րդ եզրափակչի շրջանակներում պատասխան պարտիան է անցկացրել Մքասիմ Վաշիե-Լագրավի հետ։ Հայ շախմատիստն այս անգամ սպիտակ խաղաքարերով էր։ Ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ պարտիայի դեպքում խաղը ավարտվեց տարագույն փղերի վերջնախաղում։ Կատարյալ հավասար դիրքում կողմերը ոչ-ոքի համաձայնվեցին։…
Աշխարհի գավաթ․ Արոնյանը հաջողեց թայ-բրեքում ու անցավ 1/4-րդ եզրափակիչ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 4-րդ շրջանի թայ-բրեքի պարտիաները։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ թայ-բրեքում հաղթողին պետք է որոշեր նաև Արոնյան – Լի Քուանգ Լիեմ զույգը, քանի որ դասական պարտիաներում կողմերը 2 անգամ խաղաղ դաշինք էին կնքել։ Թայ-բրեքը բաղկացած է 3 մրցաձևից՝ արագ շախմատ, կայծակնային շախմատ և արմագեդոն։ Արագ շախմատում հայ…
Աշխարհի գավաթ․ Արոնյանն ու Լիեմը պայքարը տեղափոխեցին թայ-բրեք (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կայացան 4-րդ շրջանի պատասխան պարտիաները։ Արոնյանը սպիտակներով մրցեց Լե Քուանգ Լիեմի հետ։ Ինչպես նախորդ պարտիայում, այս անգամ նույնպես, առանց լուրջ պայքարի կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի 32-րդ քայլում։ Այսօր կկայանան լրացուցիչ պարտիաները, որի մասին արդյունքների մասին կտեղեկացնենք։ Նյութի հեղինակ՝…
Աշխարհի գավաթ․ առաջին ոչ-ոքիից հետո Արոնյանը հաղթեց սևերով (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Երեկ կայացան 3-րդ շրջանի դասական պարտիաների պատասխան խաղերը։ Մրցաշարում մնացած միակ հայ շախմատիստը՝ Լևոն Արոնյանը, սևերով ուժերը չափեց ռուս գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի հետ։ Առաջին պարտիայի առանց պայքարի ոչ-ոքիից հետո Արոնյանն այս անգամ մարտական էր տրամադրված։ Արդյունքում՝ օգտվելով Մատլակովի մի քանի թույլ քայլերից՝ ստիպեց վերջինիս 39-րդ քայլում…
Աշխարհի գավաթ․ Արոնյանի ու Մատլակովի պարտիան ավարտվեց առանց պայքարի (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի Խանտի-Մասիյսկ քաղաքում ընթանում է շախմատի Աշխարհի գավաթը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Հայ շախմատիստը կարողացել է հաջողությամբ հասնել մրցման 3-րդ շրջան, որտեղ ուժերն է չափում ռուս գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի հետ։ Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Արոնյանը սպիտակներով անցկացրեց շրջանի առաջին հանդիպումը։ Առանց լուրջ պայքարի կողմերը 25-րդ քայլում ոչ-ոքի են համաձայնվել։ Այսօր կկայանա պատասխան հանդիպումը։ Հիշեցնենք,…
Աշխարհի գավաթ․ 6 հայ շախմատիստներից պայքարի մեջ է մնում միայն 1-ը․ 2 շրջանների ամփոփումը
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Մրցաշարում երեկ ավարտվեցին 2-րդ շրջանի լրացուցիչ պարտիաները։ Արդյունքում՝ հայազգի շախմատիստներից պայքարի մեջ մնաց միայն հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Մրցաշարի ամենասկզբում կային 6 հայ շախմատիստներ, որոնցից Հայաստանը ներկայացնում էին 4-ը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Լևոն Արոնյանը։ Գրիգոր Սևակ Մխիթարյանը ներկայացնում էր Բրազիլիան, իսկ…
Աշխարհի գավաթ․ Արոնյանը սևերով տպավորիչ հաղթանակ է տոնել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Երեկ խաղացվել են 2-րդ փուլի առաջին պարտիաները։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ուժերն է չափել 19-ամյա իրանցի գրոսմայստեր Մագսուդլու Փարհամի հետ։ Խաղի 34-րդ քայլում իրանցին կոպիտ սխալ թույլ տվեց, որից կարողացավ հիանալի օգտվել Արոնյանն ու 42-րդ քայլում ստեղծելով մատային դիրք՝ ստիպեց մրցակցին անձնատուր լինել։ Գավաթի…
Աշխարհի Գավաթ. հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից:…
Արոնյանը կմասնակցի Աշխարհի Գավաթի խաղարկությանը
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում սեպտեմբերի 9-ին կմեկնարկի Շախմատի աշխարհի Գավաթի 2019 թվականի խաղարկությունը: Այն կտևի մինչև հոկտեմբերի 4-ը։ Մրցաշարին կմասնակցի 128 շախմատիստ: Հայաստանը ստուգատեսում կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը: Աշխարհի Գավաթի խաղարկության արդյունքներով երկու շախմատիստ կնվաճի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:









