Grand Chess Tour․ Արոնյանն ուժերը չափեց մրցաշարի առաջատարի հետ

ԱՄՆ-ում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը մոտենում է ավարտին։ Կայացել են մրցաշարի նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները։

Տուրի շրջանակներում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Դինգ Լիրենի հետ։ Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում ու պարտիայի 43-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։

10-րդ տուրում արդյունավետ են եղել Մագնուս Կարլսեն – Սո Ուեսլի և Յան Նեպոմնյաշչի – Մաքսիմ Վաշիե-Լագրավ զույգերի պարտիաները։ Կարլսենն ու Վաշիե-Լագրավ են հաղթանակ են տոնել։

Այս պահին մրցաշարային աղյուսակի վերջին 2 հորիզոնականները 4 միավորով կիսում են Արոնյանն ու Սո Ուեսլին, ով պարտությունից հետո լրացուցիչ ցուցանիշների հաշվին հայտնվել է վերջին հորիզոնականում։ Վերջին տուրից առաջ աղյուսակը միանձնյա գլխավորում է Դինգ Լիրենը՝ 6 միավորով։ Անանդը, Կարյակինը, Կարլսենը և Նեպոմնյաշչին կիսում են 2-րդից 5-րդ հորիզոնականները՝ 5,5 միավորով։

Ամենաթարմ