Խորվաթիայի մայրաքաղաքում շարունակվում է Grand Chess Tour Croatia 2019 անունը կրող մրցաշարը, որի մասնակցում է նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Երեկ կայացած 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ։ Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։ Կատարյալ հավասար դիրքում կողմերը հաձայնվեցին ոչ-ոքի։
7 տուրերից հետո հայկական շախմատի առաջատարը վաստակած 4 միավորով կիսում է 3-րդից 6-րդ տեղերը։ Մրցաշարի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով վերջին հաղթանակից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 2-րդ հորիզոնականում Ամերիկացի Սո Ուեսլին է՝ 4,5 միավորով։
Նշենք նաև, որ սա այս մրցաշարում Արոնյանի թվով արդեն 6-րդ ոչ-ոքին էր։