fbpx
Սպորտ

Grand Swiss 2019․ Արոնյանը հաղթեց ու հավասարվեց առաջատարին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Մեն Կղզում շարունակվում է FIDE Chess.com Grand Swiss 2019 անվանումը կրող շախմատային հզոր մրցաշարը, որին մասնակցում են նաև մի շարք հայ շախմատիստներ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը։

Հայկական շախմատի առաջատարը 7-րդ տուրից առաջ ուներ 4,5 միավոր և ընդամենը կես միավորով էր հետ մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող Ֆաբիանո Կարուանայից։ Կարևոր տուրում Արոնյանը հիանալի անցկացրեց պարտիան սպիտակ խաղաքարերով ու 59-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել իր չինացի մրցակից Վան Հաոյին։ Կարուանան սևերով կարողացավ միայն կես միավոր խլել Ալեքսանդր Գրիշչուկից։ 4,5 միավոր ունեցող մնացած շախմատիստները նույնպես ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։

Արդյունքում՝ 8-րդ տուրից առաջ Արոնյանն ու Կարուանան վաստակել են 5,5-ական միավոր ու կիսում են առաջին հորիզոնականը։ Այսօր հայ շախմատիստը սևերով մրցելու է հենց Կարուանայի հետ ու սա միգուցե դառնա մրցաշարի որոշիչ պարտիան, քանի որ դրա ավարտին մնացել է ընդամենը 4 տուր, իսկ հաղթանակից հետո Արոնյանը կկարողանա միաձնյա գլխավորել մրցաշարը։

Ստորև տեսնում եք Արոնյան – Վան Հաո պարտիայի վերջնական դիրքը․

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ