fbpx
Սպորտ

Norway Chess․ Արոնյանը մեկնարկեց հաղթանակով

Նորվեգիայում երեկ մեկնարկեց Norway Chess գերհզոր մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստներ:

Մրցաշարն անցկացվում է յուրօրինակ ձևաչափով: Դասական շախմատի պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ եթե պարտիան ավարտվում է ոչ-ոքի արդյունքով, ապա նշանակվում է արմագեդոն, որտեղ սպիտակներին տրվում է 10 րոպե, իսկ սևերին՝ 7, սակայն ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթանակը շնորհվում է սևերին:

Առաջին տուրի բոլոր 5 դասական պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ և բոլոր դեպքերում խաղարկվեց արմագեդոն: Այստեղ 5 պարտիաներից չորսում հաղթեցին սպիտակներով հանդես եկող շախմատիստները՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Շահրիյար Մամեդյարովը և Դին Լիժենը և միայն սևերով հանդես եկող Յու Յանգին կարողացավ հաղթել Վաշիե-Լագրավին:

Այսպիսով առաջին տուրից հետո 5 շախմատիստ 1.5-ական միավորվ գլխավորում են աղյուսակը:

Այսօր կայանալիք 2-րդ տուրի կենտրոնական պարտիայում Լևոն Արոնյանը կմրցի Մագնուս Կարլսենի դեմ:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ