ԱՄՆ-ում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը մոտենում է եզրագծին։ Երեկ կայացել են 9-րդ տուրի պարտիաները։
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Ընդհանուր առմամբ հավասար ընթացած պարտիան ավարտվեց 41-րդ քայլում՝ խաղաղ դաշինքով։
Տուրի արդյունավետ պարտիաները 2-ն էի։ Մեկում Դինգ Լիրենը սպիտակներով հաղթեց Ֆաբիանո Կարուանային։ Իսկ մյուսում Յան Նեպոմնյաշչին սևերով հաղթեց Սու Ուեսլին։
9 տուրից հետո վաստակած 3,5 միավորով Արոնյանը վերջինն է։ Փոփոխություններ եղան մրցաշարային աղյուսակի վերնամասում։ Հաղթանակներից հետո Լիրենն ու Նեպոմնյաշչին 5,5 միավորով կիսում են առաջին հորիզոնականը։