Grand Chess Tour․ Արոնյանը մրցեց մրցաշարի առաջատար Կարլսենի հետ

Խորվաթիայում շարունակվում է Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։

Երեկ՝ հուլիսի 5-ին կայացան մրցության 9-րդ տուրի պարտիաները։ Հայ գրոսմայստերը սև խաղաքարերով մրցեց մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 49-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։ Սա Արոնյանի թվով 8-րդ ոչ-ոքին էր։

Հայ գրոսմայստերը 9 տուրերից հետո կիսում է մրցաշարային աղյուսակի 3-րդից 5-րդ տեղերը (լրացուցիչ ցուցանիշներով 4-րդ)՝ վաստակած 5 միավորով։ Մրցաշարի առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 6,5 միավորով։

Ամենաթարմ