fbpx
Սպորտ

Արոնյանը պահպանում է տեղն առաջատարների թվում. Gibraltar Chess Masters 2019

Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանը, ով առաջատարների թվում է, մրցակից չուներ: Այդ դեպքերում մասնակցին մեխանիկորեն հաշվարկվում է 0.5 միավոր:

Այսպիսով Արոնյանը 7 տուրից հետո ունի 5.5 միավոր և մի խումբ մասնակիցների հետ կիսում է 2-13 տեղերը:

Իսկ Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում հաղթել է լեհ Ռադոսլավ Բարսկիին և այժմ ունի 4.5 միավոր: Էլինա Դանիելյանն ունի 3 միավոր:

Մրցաշարի առաջատարը ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևն է, ով ունի 6 միավոր: Ի դեպ, այսօր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է հենց Արտեմևի հետ:

Մրցաշարը կավարտվի հունվարի 31-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ