Մեկնարկել է Norway Chess սուպերմրցաշարը, որն անց է կացվում Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում:
Հայ շախմատիս Լևոն Արոնյանը երկրորդ տուրում սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, իսկ հիմնական պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: Հաղթողը որոշվեց արմագեդոնում, որտեղ հաղթեց նորվեգացին:
Օրվա մյուս խաղերում Յանգին հաղթել է Դինին, իսկ Գրիշչուկը ոչ-ոքի է խաղացել Սոյի հետ: Կարուանան հաղթել է Վաշիե-Լագրավին, իսկ Մամեդյարովը հաղթանակի է հասել Անանդի նկատմամբ:
Այս տուրից հետո Լևոն Արոնյանը 6-րդ հորիզոնականում է, իսկ մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով միանձնյա գլխավարում է Ադրբեջանը ներկայացնող Շաքրիյար Մամեդյարովը:

