Altibox Norway Chess․ Արոնյանը պարտվել է առաջատարին

Հրապարակող՝

russia-opposition-protest

Ամենադիտվածներ

Նորվեգիայում շարունակվում է Altibox Norway Chess շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։

Մրցման 7-րդ տուրում Արոնյանը մրցել է առաջատար Ալիրեզա Ֆիրուժայի հետ ու պարտություն կրել։

Հայ շախմատիստն այս պահին մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է՝ 12 միավորով։ Նրան հաջորդում են Մագնուս Կարլսենն ու Ֆիրուժան։

Արոնյանի հաջորդ մրցակիցը Յան-Քշիշտոֆ Դուդան է։

Ամենաթարմ