Սպորտ

Meltwater Champions Chess Tour․ Արոնյանը 1/4-րդ եզրափակիչը վատ է մեկնարկել

Շարունակվում է արագ շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։

Հայ շախմատիստին մրցաշարի առաջին փուլում հաջողվեց հայտնվել 8 ուժեղագույնների ցանկում, որի շնորհիվ Արոնյանը ձեռք բերեց 1/4-րդ եզրափակչի ուղեգիր։ Այստեղ Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է։ Նրանց մրցապայքարը բաղկացած է 6 պարտիաներից, որոնցից առաջին 3-ն արդեն խաղացվել են։

Ցավոք, հայ շախմատիստի խաղային առաջին օրվա արդյունքներով 2,5 – 0,5 հաշվով պարտվում է նորվեգացուն։

Այսօր խաղային երկրորդ օրն է, որի ընթացքում կխաղարկվեն մնացած պարտիաները և պարզ կդառնա, թե Արոնյան-Կարլսեն զույգիվ ով է տեղափոխվելու մրցաշարի կիսաեզրափակիչ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ