Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որում վստահորեն առաջ է ընթանում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Արոնյանը 4-րդ շրջանի առաջին պարտիան է անցկացրել Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լյեմի հետ։ Հայ գրոսմայստերը սև խաղաքարերով էր։ Խաղն անցել է չափազանց հավասար պայքարում ու արագ տեղափոխվելով նավակային վերջնախաղ՝ ստիպել է կողմերին ոչ-ոքի համաձայնվել։
Պատասխան հանդիպումը կկայանա վաղը։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

