Norway chess մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի ունեցած դասական և արագ շախմատի պարտիաները։
Այժմ մրցաշարի առաջին հորիզոնականում Մագնուս Կարլսենն է՝ 6,5 միավորով։ Արոնյանը 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հայ շախմատիստի հաջորդ մրցակիցը Չինաստանից Դին Լիրենն է: