Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը անդրադարձել է որոշ օգտատերերի այն «մեղադրանքներին», թե նախարար Արսեն Թորոսյանը սրճարան է այցելում՝ հիշեցնեմ, որ մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։
«Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում։
Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին։
Հ.Գ
Ի դեպ, սրճարանը նախարարությունից մի քանի մետր հեռավորության վրա է»,– ասված է Ալինա Նիկողոսյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ այցելել էր սրճարան։
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2569587673143010