fbpx
Հասարակություն

Արփա լճից մինչև Հայկաձոր ունենք չռեալիզացված հնարավորություններ. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզում ռեսուրսները շատ են, որոնք չեն օգտագործվում: Նման կարծիք է այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Երեկ կառավարության նիստում Շիրակի և Տավուշի նորանշանակ մարզպետներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր աշխատել ներդրողներին դեպի մարզեր ներգրավելու ուղղությամբ: Շիրակի մարզպետն այդ համատեքստում կարևորել է մարդկային ներուժի, մասնավորապես Շիրակի մարզից դուրս ապրող շիրակցիների մարդկային և ֆինանսական ռեսուրսների օգտագործումը։

«Պետք է օգտագործենք Շիրակի մարդկային ռեսուրսը, որը ֆանտաստիկ է և որն այսօր Շիրակում չէ: Շիրակի մարզն առաջին հերթին հայտնի է իր մարդկանցով, մարդկային ռեսուրսով: Ցավոք, Շիրակի մարդկային կապիտալի մի մասը, արժեքավոր մասը Շիրակի մարզից դուրս է: Նաև Շիրակի մարզն ունի այնպիսի հնարավորություններ, որոնք չեն օգտագործվում: Շիրակի ձմեռը սոցիալապես անապահով մարդկանց համար հոգս է, բայց նաև հսկայական ներուժ: Արփա լճից մինչև Հայկաձոր ունենք չռեալիզացված հնարավորություններ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի նորանշանակ մարզպետը հավելել է, որ տեղացի և օտարերկրացի ներդրողների հետ մարզպետարանն աշխատելու է որպես ուղեկցող ընկերներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ