fbpx
Աշխարհ

Ուելսի արքայազն Չառլզը պարգևատրել է դերասանուհի Կիրա Նայթլիին

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ Է կարգվել բարեգործական եւ թատերական գործունեության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Բուքինգհեմի պալատը: Պարգեւը նրան Է հանձնել բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Չառլզը:

Դերասանուհին հանդիսավոր արարողությանը պալատ Էր եկել կիտրոնագույն զգեստով եւ Chanel-ի պճնագեղ գլխարկով:

Նայթլին պարգեւի Է արաժանացել երկու ոլորտներում ունեցած վաստակի համար. կինեմատոգրաֆիական եւ թատերական արվեստի բնագավառում նվաճումների, այդ թվում՝ այնպիսի ֆիլմերի մասնակցության համար, ինչպիսիք են «Հպարտություն եւ նախապաշարմունք» (Pride & Prejudice, 2005), «Աննա Կարենինա» (Anna Karenina, 2012), «Նմանակման խաղ» (The Imitation Game, 2014), ինչպես նաեւ բարեգործական գործունեության համար՝ հաշվի առնելով նրա ակտիվ մասնակցությունն Oxfam եւ Water Aid կազմակերպությունների աշխատանքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ